16 մայիսի 2017թ
Artsakhpress.am
Artsakhpress.am
Շուշիի հումանիտար քոլեջը ցուցահանդես է կազմակերպել՝ նվիրված մայիսյան եռատոնին
Ստեփանակերտի պատկերասրահում այսօր տեղի է ունեցել Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի ուսանողների հերթական ցուցահանդեսը՝ նվիրված մայիսյան եռատոնին:ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ցուցահանդեսին ներկայացվել է «Զարդարային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ» և «Դիզայն» բաժինների 40 ուսանողի ավելի քան 200 աշխատանք:
Ցուցահանդեսին ներկա ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը իր խոսքում մասնավորապես ասել է, որ Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի ուսանողները միշտ պատշաճ կերպով ներկայանում են ցուցահանդեսներին:«Կարող ենք ասել, որ ուսանողները հմտացել են իրենց գործում, որն էլ նկատելի է դառնում նման միջոցառումների ժամանակ: Շուշին եղել է մշակութային, կրթական կենտրոն, արվեստների դարբնոց. այս ավանդույթները կարողանում է պահպանել քոլեջը» »,- ասել է ԿԳՍ նախարարը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում քոլեջի տնօրեն Ջիվան Հայրապետյանն ասել է, որ ցուցահանդեսը բազմաբովանդակ է. այստեղ ներկայացրել են համապատասխան բաժինների ուսանողների աշխատանքները:
«Նպատակն է՝ ցուցադրել մեր կրթօջախի սաների կատարած յուրօրինակ աշխատանքները, որն էլ շարունակական բնույթ է կրելու»,- ասել է Ջ. Հայրապետյանը:

Հակոբ Գյուրջյանի անվան ինստիտուտի ռեկտոր, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանն էլ հանդես է եկել ցուցահանդեսի նմուշների ստեղծագործությունների վերլուծությամբ՝ նշելով, որ այն հետաքրքիր է թե՛ ձևով, և թե՛ բովանդակային ընդգրկմամբ:
«Ես ուսումնասիրել եմ ցուցահանդեսի նմուշները և կարող եմ ասել, որ բավականին հետաքրքիր ու խորիմաստ աշխատանքներ են: Նկատելի առաջընթաց կա ուսանողների աշխատանքների մեջ, որն էլ շատ ոգևորիչ է»,-ասել է Յու. Հովհաննիսյանը:
Ցուցահանդեսին ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ նկարիչների միության նախագահ Հովիկ Գասպարյանը, ուսանողներ, արվեստասեր հասարակություն և այլք:

23 մարտի 2017թ
Artsakhpress.am
Շուշիի հումանիտար քոլեջը ցուցահանդես է կազմակերպել

Շուշի քաղաքի Արվեստի Կենտրոնում նախօրեին տեղի է ունեցել Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի ուսանողների հերթական ցուցահանդեսը:ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին ներկայացված էին «Զարդարային – կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ» և «Դիզայն» բաժինների 37 ուսանողների ավելի քան 200 աշխատանքներ՝ գունանկար, գծանակար, կոմպոզիցիա, փայտի փորագրություն, կավից ստեղծագործական իրերի պատրաստում, գորգագործություն, գարպետագործություն, գոբելեն և ինտերիեր առարկաներից:
Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի տնօրեն Ջիվան Հայրապետյանը նշել է, որ ցուցահանդեսի նպատակն է խրախուսել կրթօջախի սաներին, ինչպես նաև այն յուրօրինակ ամփոփում է՝ կատարած աշխատանքի առումով: «Ուրախ եմ արձագագրել, որ տարեցտարի Շուշին կրթական ու մշակութային կենտրոն է դառնում, և այդ գործում իր համեստ ներդրումն ունի նաև մեր ուսումնարանը: Տարին երկու անգամ մեր սաների մասնակցությամբ ցուցահանդեսներ ենք կազմակերպում: Ունենում ենք նաև ցուցահանդես-վաճառքներ, որոնց արդյունքում գոյացած գումարը նպատակաուղղվում է քոլեջի նյութատեխնիկանան բազայի հարստացմանը»,- ասել է Ջ. Հայրապետյանը և ընդգծել, որ հատկապես ստեղծագործող երեխաների շրջանում մեծ է հետաքրքրությունը իրենց ուսումնարանի նկատմամբ:
Ցուցահանդեսին ներկա էին ԱՀ մշակույթի և երիտասարդության, կրթության, գիտության և սպորտի նախարարները, ինչպես նաև ուսանողներ, մշակութային հասարկության ներկայացուցիչներ:
23 մարտի 2017թ
Artsakhpress.am
Artsakhpress.am
4 մարտի 2016թ
Artsakhpress.am
Artsakhpress.am
Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է Շուշիի հումանիտար քոլեջի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը
Այսօր Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը:ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է քոլեջի տնօրեն Ջիվան Հայրապետյանը ցուցահանդեսում ներկայացվել են «Զարդարային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ» ու «Դիզայն » բաժինների 39 ուսանողի մոտ 200 աշխատանք՝ գոբելեն, կավե սպասք, ազգային զարդանախշերով գորգեր, գեղանկարներ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Ա. Խաչատրյանի որդին՝ Ալբերտ Խաչատրյանը, ով իր խոսքում կարևորել է ուսանողական ցուցահանդեսի բացումը Ստեփանակերտում: «Այս ցուցահանդեսի կազմակերպումը վկայում է այն մասին, որ քոլեջի ուսանողներն իրենց ներդրումն ունեն ոչ միայն Շուշիի արհեստների ու արվեստների, այլ նաև ազգային մշակույթի զարգացման գործում»,-ասել է Ալբերտ Խաչատրյանը:
Իր խոսքում ԼՂՀ կրթության գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանը նշել է, որ վերջին տարիներին Արցախում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը զուգահեռ առաջընթաց է գրանցվել նաև զարդակիրառական արվեստի ոլորտում: Փոխնախարարի խոսքով այդ գործում իր ուրույն ներդրումն ունի Շուշիի Ա. Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջը: Արդեն մի քանի անգամ մասնակցել եմ քոլեջի ուսանողների աշխատանքների ներկայացմանը: Առավել ուրախալի է այն, որ ոչ թե տարեցտարի մեծանում է ուսանողների աշխատանքները ներկայացնող ցուցահանդեսների թիվը, այլև տարեցտարի կատարելագործվում նոր որակներ են ձեքբերում ներկայացվող գործերը»,- ասել է ԿԳՍ փոխնախարարը՝ հավելելով, որ ներկայացված աշխատանքներից ուշագրավ են հատկապես կավից պատրաստված իրերը, որոնք խոսում են Արցախում զարդակիրառական արվեստի այդ ուղղությունը նույնպես նոր վերելք է ապրում:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին քոլեջի դասախոսներ, ուսանողներ, կրթության, գիտության և սպորտի նախարարության ներկայացուցիչներ և արվեստասեր հասարակություն:
- Երեքշաբթի, 15 Մարտի 2016
- artsakhtert.com
Շուրջ 40 հեղինակների 200 գործ. Ստեփանակերտի պատկերասրահում օրերս կազմակերպված ցուցահանդեսը ուսանողական էր:
Ներկայացված էին Շուշիի Ա. Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի զարդարարային-կիրառական արվեստի բաժնի բոլոր ճյուղերն ընդգրկող աշխատանքներ` կավագործություն, կարպետագործություն, գորգագործություն, գոբելեն, փայտափորագրություն, ինչպես նաև` գեղանկարներ:
Ցուցահանդեսին ներկա էին քոլեջի դասախոսներ, ուսանողներ, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակիցներ, արվեստասեր հանրություն: Այն ներածական խոսքով բացեց քոլեջի տնօրեն Ջիվան Հայրապետյանը: Նրա խոսքով` ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներն սկսվել էին դեռ ուսումնական տարվա սկզբից. ուսանողներին հորդորել են ստեղծել բազմաբովանդակ, հետաքրքիր, ցուցադրման արժանի գործեր, ինչն էլ, իր կարծիքով, հաջողվել է:
ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանն իր գոհունակությունը հայտնեց ոչ միայն այն բանի համար, որ ամեն տարի քոլեջի սովորողների ջանքերով կազմակերպվում է ցուցահանդես, այլև որ յուրաքանչյուր անգամ ուսանողները ներկայանում են նոր գործերով, և յուրաքանչյուր նոր ցուցահանդես առնվազն մեկ գլուխ բարձր է լինում նախորդից: Փոխնախարարի տեղեկացմամբ` արդեն որերորդ տարին հումանիտար քոլեջում գործում է զարդա-կիրառական արվեստ մասնագիտությունը, և յուրաքանչյուր տարի, երբ մասնագիտությունների ցանկը հաստատվում է, և լինում են տարբեր կարծիքներ այս կամ այն մասնագիտությունը փակելու առնչությամբ` ուսանողներ չլինելու պատճառով, ոլորտի պատասխանատուների կարծիքը միանշանակ այն է լինում, որ զարդա-կիրառական արվեստ մասնագիտությունը անպայման պետք է պահել և զարգացնել: Նրա խոսքով` խորհրդային և անմիջապես հետխորհրդային տարիներին մեծ նահանջ ունեցանք ազգագրական մշակույթի բնագավառում, այդ թվում` զարդարարային-կիրառական արվեստի: ՙԲայց, բարեբախտաբար, Արցախի անկախությունը եղավ նաև այդ մշակույթը փրկելու նախաշեմը: Եվ այսօր ոչ միայն ձգտում ենք պահպանել ազգագրական մշակույթը, այլև վերականգնել պատմության գիրկն անցած որոշ արհեստներ՚,- ասաց նա: Ա. Սարգսյանը, ով նաև բանահյուսագետ է, ցավով արձանագրեց, որ մեր ժողովրդական բազմաթիվ խաղատեսակներ, ազգագրական երգեր ու պարեր, նաև ազգային կերակրատեսակներ մոռացվել-անհետացել են, բայց փաստ է և այն, որ ջանք ու եռանդ չի խնայվում գործին նախանձախնդիր երախտավորների, այդ թվում` հումանիտար քոլեջի կողմից դրանք վերականգնելու, պահպանելու և զարգացնելու համար:
Փոխնախարարը գերատեսչության անունից շնորհավորեց քոլեջի տնօրինությանն ու ուսանողներին` նման ծավալով ցուցահանդես կազմակերպելու առթիվ. չնայած շենքային պայմանների անհարմարություններին` նրանք կարողացել են պահպանել այն գեղեցիկ ավանդույթները, որ մնացել են երջանկահիշատակ Արսեն Խաչատրյանի ժամանակներից:
Քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը մասնագիտորեն գնահատեց աշխատանքները. կա առաջխաղացում և նաև նախանձախնդրություն` մասնագիտական ավելի խոր գիտելիքներ ձեռքբերելու առումով: Դրա բոլոր հիմքերը քոլեջում առկա են. բավականին որակյալ դասախոսական կազմ, ձեռներեց ղեկավարություն, որոնք փորձում են թարմացնել ուսումնական ավանդական մեթոդներն ու նաև ժամանակակից բաժիններ բացել:
Քոլեջում հնարավոր չէ կարևոր որևէ միջոցառում կազմակերպել` առանց այն մարդու հեղինակավոր խոսքն ու կարծիքը հաշվի առնելու, ով ներկայացնում է ուսումնարանի անունը կրող Արսեն Խաչատրյանի գերդաստանը, և ով երկար տարիներ ղեկավարել է ուսումնական այս հաստատությունը: Խոսքը Ալբերտ Խաչատրյանի մասին է։
Նա նշեց, որ 95 տարի է, ինչ հումանիտար քոլեջը պատվով իրականացնում է միջին օղակի մասնագետների պատրաստման առաքելությունը: Կար ժամանակ, որ Արցախում ուսուցիչներ պատրաստող միակ դարբնոցը եղել է այս ուսումնարանը: Այսօր նոր խնդիրներ են առաջանում, և այստեղ բավականին երկար ժամանակ է` նկատվում է արվեստի մասնագիտական ուղղվածությունը, որի համար տնօրինությունն աշխատանքներ է տանում, որպեսզի զարդարային- կիրառական արվեստի ճյուղերը զարգանան, կատարելագործվեն և տան իրենց բարձրորակ թողարկումները: Ուսանողների անհատական աշխատանքների այս ցուցահանդեսը մեկ անգամ ևս փաստում է, որ Շուշիում զարդարային-կիրառական արվեստի ճյուղերը զարգանում են: Այսօր Շուշիի վերակառուցման աշխատանքներին մեծ ուշադրություն է դարձվում, և լայնածավալ աշխատանքներ են տարվում քաղաքի կրթամշակութային հնամենի փառքը վերականգնելու, արվեստն ու արհեստները խթանելու համար: Այդ գործում իրենց ավանդն ունեն ինչպես կառավարությունը, այնպես էլ առանձին անհատներ, նկարիչներ, երգիչներ, գրողներ, Շուշիում գործող ուսումնական հաստատությունները, այդ թվում՝ հումանիտար քոլեջը:
Ցուցահանդեսը մեկ անգամ ևս փաստեց, որ քոլեջն իր գործունեությամբ մասնակցում է ոչ միայն Շուշիի արհեստների, արվեստի վերականգմանը, նրա զարգացմանը, այլ նաև հանրապետությունում ազգային մշակույթի զարգացմանը:
Վերջում հավելենք, որ ցուցահանդեսը նվիրված էր ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին:
artsakhtert.com

Հասցե` ք. Շուշի, Մարիամ Հախումյան 63 .
հեռ. 0477-3-15-11, 097-25-20-07, 097-38-70-53,
[email protected]