Շուշիի Ա.Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջը իր երկարամյա գործունեության ընթացքում միշտ հավատարիմ է եղել մասնագիտական բարձր որակավորում ունեցող շրջանավարտ թողարկելու գործին:
Շուշիի քոլեջը թողարկել է շուրջ 20000 շրջանավարտ, ովքեր դարձել են միջին և բարձր օղակի աշխատողներ՝ մանկավարժներ, գրողներ, գիտնականներ, հասարակական-քաղաքական գործիչներ: Այսօր էլ քոլեջը հավատարիմ մնալով իր ավանդույթներին՝ շարունակում է ընդունելություն կատարել 2016-2017 ուսումնական տարվա համար :
Քոլեջն ապահովված է շենքային լավագույն պայմաններով, հագեցված կաբինետներով, սպորտդահլիճով, նորագույն գրադարանով, լավագույն մասնագետներով և հանրակացարանով:
Սիրելի´ շրջանավարտ, եթե դու ցանկանում ես ստանալ մատչելի և որակյալ ուսուցում՝ ամբողջ ուսումնառության ընթացքում շրջապատված լինելով բանիմաց մանկավարժների հոգատար վերաբերմունքով և առանց դույզն-իսկ մտահոգվելու քո ֆինանսական զամբյուղի միջին կամ ցածր տարողությամբ, ապա վստահորեն կարող ես իրականացնել քո ցանկությունը հենց մե՛ր քոլեջում: Շտապենք տեղեկացնել, որ քոլեջի բոլոր բաժինների համար գործում է ուսուցման պետպատվեր համակարգը, իսկ վճարովի հիմունքներով ընդունված ուսանողները ուսուցման հետագա տարիներին բարձր առաջադիմության դեպքում հնարավորություն կունենան իրենց ուսումը շարունակելու պետպատվեր համակարգում:
Սիրելի՛ շրջանավարտ, մեզ մոտ դու կստանաս կրթության միջին օղակի մասնագետի համար անհրաժեշտ բոլոր գիտելիքներն ու կարողությունները և կճաշակես ուսանողական կյանքի հմայքն իր այն ամբողջ բազմազանությամբ, ինչն իրավունք է տալիս այդ տարիներն անվանելու քո կյանքում լավագույնը և անմոռանալին:
Դիմելով մեզ՝ համոզված եղիր, որ դու կդառնաս լավագույն մասնագետ և կարող ես հեշտությամբ աշխատանք գտնել ինչպես Արցախի Հանրապետությունում, այնպես էլ ՀՀ-ում:
Սիրով սպասում ենք Ձեր արձագանքին
Հասցե` ք. Շուշի, Մարիամ Հախումյան 63 .
հեռ. 0477-3-15-11, 097-25-20-07, 097-38-70-53,
[email protected]